Հասարակություն

ԱԱԾ-ն հերքել է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրը

«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը լուրեր է տարածել, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել, հարցաքննել ու այնուհետև ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին։

«Արմենպրես»-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից փորձեց ճշտել՝ համապապատասխանո՞ւմ են արդյոք այդ լուրերն իրականությանը, որտեղից հարցին ի պատասխան նշեցին, որ «Մեդիապորտ» ալիքի կողմից տարածված այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և հորդորեցին զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *