Հասարակություն

Աբովյանի դիահերձարանի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել այն խնդրի շուրջ, որ պատերազմում զոհված զինծառայողների դիերը պահվում են ոչ պատշաճ պայմաններում՝ պարկերի մեջ, հատակին դրված։

Համապատասխան լուսանկարների հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը պարբերաբար պարզաբանումներով է հանդես գալիս ու ներկայացնում է մասունքների փորձաքննություններին վերաբերող տեղեկատվություն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *