Հասարակություն

Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի կոչերով

ՀՀ ՄԻՊ-ը Ֆեյսբուքում գրում է.

Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ:

Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի:

Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *