Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈւ մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է։
ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հայկական կողմը ադրբեջանական ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել։




0 Մեկնաբանություն