Հասարակություն

Ակցիայի 14 մասնակից բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ (տեսանյութ)

Ապրիլի 22-ի երեկոյան Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք։ Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ակցիայի 14 մասնակից բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ,- Տեղեկացրել ՀՀ Ոստիկանությունից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *