Անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը,-տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Դեպքի վերաբերյալ ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք՝ լրագրողի արձանը բացվել է 2014 թվականին: Այն խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալ լրագրողի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թ. հայտնի իրադարձություններից:




0 Մեկնաբանություն