Հասարակություն

Անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին՝ ամսական 300.000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով

ՀՀ Կառավարությունը տեղեկացնում է, որ պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի ամսական 300.000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։

Աջակցության տրամադրման գործընթացը կազմակերպվելու է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի միջոցով,  որը հետագայում շարունակելու է փոխհատուցումը՝ այս անձանց օրենքով սահմանված կարգով  շահառու դառնալու պարագայում։

Սույն որոշմամբ, անհայտ կորած են համարվում ռազմական գործողություններին մասնակցած և հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված այն անձինք, որոնց գտնվելու վայրն անհայտ է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *