Հասարակություն

Անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին բուժօգնություն կտրամադրվի պետպատվերի շրջանակներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը.

«Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն info@moh.am հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`

-Անձնագրի պատճեն

-Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)

-Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք

-Հասցե

-Հեռախոսահամար

Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ առողջապահության նախարարություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *