Հասարակություն

Աննա Դանիբեկյանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դեպքով հարուցված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ  անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

  Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում, այնուհետ բացատրություն է տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի  սահմաններում, Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից  Լազոյի փողոց  քայլելիս իրեն են մոտեցել 2 երիտասարդ,  ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը՝ ով  ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է  վիրավորական արտահայտություններ:

 Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

 Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են ՝ 1991 և 1993 թվականներին  ծնված: Նրանք ձերբակալվել են:

 Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 1991 և 1993 թվականներին ծնված բնակիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննությունն ապահովելու համար:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *