Հասարակություն

Աննա ՀԱկոբյանը զանգահարել է Կառավարության նախկին աշխատակցին

Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը իր՝ աշխատանքից ազատման խնդրով հետաքրքրված ֆեյսբուքյան հետևորդներին տեղյակ է պահել, որ ՀՀ նախագահի տիկին Աննա Հակոբյանը այսօր զանգահարել է իրեն։ 

 «Սիրելի բարեկամներ: Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը: Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *