Հասարակություն

Ապարանի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որոշմամբ՝ ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես  տեղեկացրել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Աշոտ Հայրապետյանին կփոխարինի Ռաֆայել Պողոսյանը:

Հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Գործի շրջանակներում մեկ հոգի ձերբակալվել է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *