Հասարակություն

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը մեկնարկեց իր աշխատանքները, լրագրողներին հրավիրեցին դուրս

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը մեկնարկել է իր աշխատանքները: Այս պահին նիստն ընթանում է դռնփակ: Մինչ նիստը սկսելը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովի առաջին նիստում կհստակեցնեն քննարկվող հարցերի շրջանակը, կհաստատեն օրակարգը, աշխատակարգը:

Նիստից հետո հանձնաժողովի նախագահը լրագրողներին կտեղեկացնի, թե ինչ են քննարկել: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *