Հասարակություն

Արդարադատության նախարարը մարդու իրավունքների խախտումները շտկելու հարցում առանցքային է համարում Վերաքննիչ դատարանների դերը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյաննառանցքային է համարել Վերաքննիչ դատարանների դերակատարումը մարդու իրավունքների խախտումները շտկելու գործում:

Այս մասին Զեյնալյանը հայտարարել է փետրվարի 26-ին ՀՀ քաղաքացիական և քրեական վերաքննիչ դատարանների հիմնադրման 20-ամյակի առթիվ տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման բացման արարողության ընթացքում:

«Դատական վերանայման ինստիտուտը, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի երաշխավորման կարևորագույն բաղադրատարրը, և իր գոյությամբ երկու խնդիր է լուծում` դատական սխալի ուղղում և օրենքի միատեսակ կիրառության ապահովում: Վերաքննիչ դատարանները հետևողական իրականացնում են վերոնշյալ երկու գործառույթները և հանդիսանում են դատական ակտի որակի բարոմետրեր: Վերաքննիչ դատարանների կողմից կայացված դատական ակտերը թույլ են տալիս վերանայել Առաջին ատյանի դատարանում առկա խնդիրները, շտկել մարդու իրավունքների խախտումները, թույլ տված սխալները, և այս առումով Վերաքննիչ դատարանների դերակատարումն առանցքային է»,- ասաց նախարարը:

Արտակ Զեյնալյանը հույս հայտնեց, որ հաջորդիվ Վերաքննիչ դատարանների կողմից հաղթահարված մարտահրավերները, նրա ձեռքբերումներն ավելի շատ են լինելու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *