Հասարակություն

Առաջիկա օրերին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ

Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնն իր պաշտոնական կայքում տեղադրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները: Ըստ այդմ՝

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 9-11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *