Հասարակություն

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԱԻՆ-ը զգուշացնում՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևանում հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *