Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է․

Ուշադրություն

Հուլիսի 12-17-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ:

 Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 13-17-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ին՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։  Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *