Հասարակություն

«Առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ՝ բանակի». Քոչարյանի ուշագրավ հայտարարությունը՝ դատարանում

Քիչ առաջ դատարանում ուշագրավ հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը շարունակվում է: Քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Քոչարյանը հայտարարեց. «10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձեւով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… եւ այլն, ինքագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով: Այլ հիմնավորում, թե ինչու են այդ դրվագը մտցրել այս մեղադրականի մեջ, ոչ մի բացատրություն չունի: Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, եղել է Չերյոմուխայից, կարելի է  ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ բանակի»:

Քոչարյանի այս հայտարարությունից հետո դահլիճում նրա աջակիցները սկսեցին բուռն ծափերով ողջունել: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *