Հասարակություն

Առողջապահության նախարսրությունն անդրադարձել է շտապ օգնության վարորդների բողոքի ակցիային

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը:

Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:

Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *