Հասարակություն

Արման Բաբաջանյանը առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:

Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»:

Ավելի վաղ, պատգամավորն այդ թեմայով մեկ այլ գրառում էր կատարել

Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի ու հայ ժողովրդի ներքին ու արտաքին թշնամիների կողմից: Այդ թշնամիները ոճրագործությունից 20 տարի անց էլ բացահայտված չեն: Դա նշանակում է, որ Հայաստանի դեմ ուղղված այդ թշնամական գործողությունը կարող է կրկնվել ցանկացած պահի:

Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել Հայաստանի զարգացումն ու առաջընթացը արգելակելու, Հայաստանին ինքնիշխանությունից զրկելու համար: Այսօր, ինչպես 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանը զարգացման ու առաջընթացի առնվազն հույս է ստացել: Իսկ դա նշանակում է ոչ միայն հնարավարություններ, այլև սպառնալիքներ:

Հետևաբար հոկտեմբերի 27-ի բացահայտումը ոչ միայն տուրք է անցյալի հիշատակին, այլ նաև ներկայումս նմանատիպ ոճրագործության բացառման պարտադրված հրամայական:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *