Հասարակություն

Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:  Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետը Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու առաջարկություն էր ներկայացրել ՀՀ նախագահին: Նախագահի հրամանագրով Միքայել Համբարձումյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *