Հասարակություն

Արմեն Եղիազարյանը փաստեր է ներկայացրել Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլլար փոխանցման վերաբերյալ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը գրում է. 

Որպեսզի բացառեմ որոշ մարդկանց ավելորդ շահարկումներն այն մասին, որ ըստ Համաշխարհային Բանկի՝ Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման լուրը իբր թե մտացածին է, ներկայացնում եմ որոշ փաստեր։

Առայժմ տեղադրում եմ Համաշխարհային Բանկի 2017 և 2018թթ հաշվետվությունները, իմ հարցումները, ՀՀ ԿԲ-ի պատասխանը և Համաշխարհային Բանկի պատասխանը։

Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք այն հանգամանքին, որ թե՛ ՀՀ ԿԲ-ի, և թե՛ Համաշխարհային Բանկի պատասխանները չեն հերքում այդ հաշվետվությունների գոյությունը, այլ մեկնաբանում են դրանք, ինչն էլ փաստում է այդ հաշվետվությունների իրական լինելը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *