Հասարակություն

Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը

ՀՀ վերաքննիչ դատարանը Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի  որոշումը անփոփոխ թողեց. Գևորգյանը չի կալանավորվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո  լրագրողների հետ զրույցում այս մասին  հայտնեց Արմեն  Գևորգյանը:

«Դատարանը մերժել է նաև պաշտպանական  կողմի վերաքննիչ բողոքը»,- ասաց Գևորգյանը:

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանիորոշումը բողոքարկել է Դատախազությունը։  Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էրնաև պաշտպանական կողմը։  Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը ևհաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածիբացակայությունը:  

Դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԱրմենԳևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: Հայաստանի Հանրապետության նախկինփոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանինմեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգիտապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշորչափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *