Հասարակություն

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նա ասաց, որ դեռ չի կարող նշել, թե Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որ նստավայրում կքննվի միջնորդությունը։ Նաև՝ չմանրամասնեց, թե խոսքը Արմեն Գևորգյանին ներկայացված նախկի՞ն մեղադրանքի մասին է, թե՞ կա նաև այլ դրվագ կամ այլ քրեական գործ։

 «Ա1+»-ին հայտնի դարձավ, որ դռնփակ նիստը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում։ Նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին ժամը 10:30-ին:

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից տեղեկացանք, որ Գևորգյանին օգոստոս ամսին ներկայացված մեղադրանքին (արդարադատությանը խոչընդոտում) ավելացել են նոր մեղադրանքներ՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակություն, առանձնապես խոշոր չափերի կաշառք և փողերի լվացում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *