Հասարակություն

Արմեն Մուրադյանը՝ բժիշկ Արտավազդ Սահակյանին Աբովյան 58 շենքից հեռացնելու լուրերի մասին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված բժիշկ Արտավազդ Սահակյանին Աբովյան 58 շենքից հեռացնելու լուրերի հետ։

Նա մասնավորապես նշել է․ «Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը

Զինվորի տունը պարծանք է, և վերջ,

Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,

Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…

Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:

Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը  կայացված է և փոփոխման ենթակա չէ:

Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը`Աբովյան 58 հասցեում:

Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե Հերացի և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:

Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում  բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու  շռայլություն չունենք:

Ի գործ»։

Արտավազդ Սահակյանը տեսաուղերձով է հանդես եկել՝ նշելով, թե դեռևս 2017 թվականին, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է նշանակվել Արմեն Մուրադյանը, իրեն հորդորել է լքել տարածքը, ինչին ինքն ընդդիմացել է։

 Բժիշկ Սահակյանի խոսքով՝ այս ընթացքում էլ պարբերաբար նման պահանջ է դրվել։

«Ես երբեք չեմ ուզում ասել, թե որքան զինվորների եմ բուժել, կյանքեր եմ փրկել, իմ անցյալը դուք գիտեք ու կխնդրեի, որ ընդդիմադիր կողմը նույնպես չօգտագործի անմեղ երիտասարդներին, որպեսզի մեզ կա՛մ սպառնան, կա՛մ ինչ-որ բաներ նախազգուշացնեն։ Ես միշտ փորձել եմ կոնսենսուսի գալ», - նշել է Սահակյանը։

«Ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից՝ հաշվի առնելով կառավարության որոշումը, իսկ կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու», - ընդգծել է Արտավազդ Սահակյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *