Հասարակություն

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան արարողությանը

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և իր իսկ բարերարությամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ներկա գտնվել 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոգեհանգստյան արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *