Հասարակություն

Արսեն Թորոսյանը հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման ավելացում է նախատեսում

Հաջորդ տարվա պետական բյուջեի հայտի մեջ հոգեբուժությանը հատկացվող ֆինանսավորման մեծացում  է նախատեսվում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին. նախարարի մամուլի ասուլիսը անցկացվում է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

«Ասուլիսի վայրը պատահաբար չենք ընտրել: Որոշել ենք պարբերաբար տարբեր բուժհիմնարկներում անցկացնել մեր միջոցառումները: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը մեր` հոգեկան առողջության պահպանման խոշորագույն կենտրոններից է, որտեղ իրենց բուժումը և խնամքն են ստանում հարյուրավոր քաղաքացիներ»,- ասաց նա:

Անդրադառնալով հոգեկան առողջությանը հատկացվող ֆինանսավորմանը՝ Թորոսյանն ասաց, որ 2018 թվականից սկսած նախարարությունը հավելյալ միջոցներ է դուրս գրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները որոշակիորեն բարելավել:

«Մենք միանում ենք «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին և գնում ենք դեպի համայնքային հոգական առողջության զարգացմանը` հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում` ոչ մեկուսացված»,- հավելեց նա:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց ոլորտում  կոռուպցիայի առկայությունը, ապա հավելեց, որ ամեն ինչ արվում է  պետական ապարատում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ:

«Կոռուպցիայի դեմ մենք պայքարում ենք կանխարգելման, համակարգերի ներդրման և պատժման միջոցով»,- ասաց նախարարը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *