Հասարակություն

Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո «Նորք» ինֆեկցիոնի տնօրենն ազատման դիմում է գրել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է.

«Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրեց արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։

 Տեղեկացվեց, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին՝ 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։

 Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է երախտագիտությունը  և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին՝ իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *