Հասարակություն

Արսեն Թորոսյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի հայտարարություններին(տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի հայտարարություններին:

«Իմ ցուցմունքները կեղծ չեն և հիմնված են միայն իմ կողմից տիրապետած ինֆորմացիայի վրա»,-շեշտեց նա:

Լրագրողի հարցին, արդյո՞ք  նա և Սամվել Ադյանը նույն սենյակում են ցուցմունք տվել՝ հաշվի առնելով, որ Դավիթ Սանասարյանն այդպիսի հայտարություն էր արել, Արսեն Թորոսյանն արձագանքել է. «Ես այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել, տեղյակ չեմ, թե նա ինչ ցուցմունք է գրել»: Արսեն Թորոսյանը և Դավիթ Սանասարյանն առերեսվել են: «Ի տարբերություն Դավիթ Սանասարյանի՝ ես իրեն չեմ կարեկցում, հակառակը, կարծում եմ, որ նա պետք է հետևություններ անի վերջին կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»,- ընդգծել է Թորոսյանը:

Մանրամասն՝ Ա1+ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *