«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է
Կարդացեք, կիսվեք, տարածեք և լայքեք
Այս տանը, ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մեծ Այրում , Նահատակ պոչամբարից ընդամենը 50 մետր հեռավորության վրա ապրում է 3 անչափահաս երեխա, ովքեր շարունակաբար հիվանդ են լինում, իսկ տնամերձ հողամասում աճեցրած միրգ բանջարեղենը պիտանի չէ օգտագործման համար։ Այս տան երեխաները, ժամանակ առ ժամանակ խաղում են պոչամբարի ափին, որովհետև պոչամբարը ցանկապատված չէ։ Երեխաների հայրը՝ Հարություն Դանիելյանը, փախստական՝ Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից, այլևս չգիտի ինչ անի։ Այլ բնակարան չունի, որպեսզի տեղափոխվի մի փոքր ավելի անվտանգ տարածք։ Տունը ցանկանում է վաճառել, սակայն ոչ ոք այն չի գնում, բնականաբար։
Այս տարի ընտանիքի տնամերձ հողամասից մեր կողմից վերցրած միրգ- բանջարեղենի նմուշառումները փորձաքննություն ացնան Չեխիայի քիմիական ինստիտուտում. արդյունքը՝ մկնդեղի և այլ ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներն են, որոնք քաղցկեղածին և ոչ քաղծկեղածին բազմաթիվ հիվանդությունների ռիսկեր են պարունակում։
Արշավ ենք սկսում՝ ընտանիքին հասցված վնասների փոխհատուցում տալու համար և մանկահասակ երեխաներին ավելի անվտանգ գոտի տեղափոխելու նպատակով։ Միացե՛ք արշավին,ովքեր միանում են, գրե՛ք մեկնաբանություններում և ինձ անձնական նամակով։
0 Մեկնաբանություն