Կայացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել է խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որը բավարարվել է։
Նիստում անդրադարձ է եղել երկրում ծավալված քաղաքական զարգացումներին: Ներկաները հույս են հայտնել, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։
Որոշվել է նաև կազմակերպության հետագա անելիքները, որոնց մասին կլինի առանձին հայտարարություն։ Այս մասին տեղեկացրել են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից:
0 Մեկնաբանություն