Հասարակություն

Արտակ Զեյնալյանը պատրաստ է հանդիպել հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներ Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստ է հանդիպել  հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ: 

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցմահ դատապարտյալների հետ կհանդիպի իր հերթական այցի ընթացքում:

«Կհանդիպեմ բոլոր դատապարտյալների հետ՝ անկախ նրանից իրենք իմ հետ հանդիպում ակնկալել են, թե ոչ, ու անկախ նրանից՝  իրենք հացադուլի մեջ են, թե ոչ»,- ասաց Զեյնալյանը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց, որ ցմահ դատապարտյալները  գտնվում են բժիշկների վերահսկողության տակ հացադուլավորների համար նախատեսված խցում, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արմեն Տեր–Սահակյանը փետրվարի 12-ին հացադուլ էր սկսել՝ պահանջելով հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ, իսկ Արամ Խաչիկյանը պահանջում է վերանայել իր նկատմամբ հարուցված քրեական գործը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *