Հասարակություն

Արտենի-Քարակերտ ճանապարհի խոշոր վթարից նախնական տվյալներով կա 15 տուժած և 1 զոհ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:30-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Նախնական տեղեկություններով կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։

Նրանցից 1-ն այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 13 տուժածներ։ Բոլորի վիճակը ներկայում գնահատվում է միջին ծանրության։

 Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա ՀարությունյանՆ էլ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով ՊԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 1958 թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը մահացել է, իսկ մեքենայի մյուս 13 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *