Հասարակություն

Աշխարհի և Եվրոպային չեմպիոն ծանրորդ  Սիմոն Մարտիրոսյանը մահացու ելքով վրաերթի է ենթարկել 27 ամյա երիտասարդին

Արշակունյաց պողոտայում ապրիլի 12-ին, ժամը 22:30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին: ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն, մեքենայի վարորդը եղել է  աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ  Սիմոն Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին քաղաքացին մահացել է: Կատարվում է նախաքննություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *