Հասարակություն

Ավագանու անդամների մեծ մասի «դեմ» քվեարկությամբ հարցը տապալվել է

"Լուսավոր Հայաստան" կուսակցության ֆեյսբուքյան էջում կարդում ենք՝

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մասնակությամբ ավագանին շուրջ 1300 հաստիքի համար սահմանել է նոր դրույքաչափեր՝ միջինը 20 տոկոսով բարձրացնելով նվազագույն աշխատավարձի շեմը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցների համար։ 

Օրակարգում ընդգրկված նախագծերից մեկի վերաբերյալ ավագանու անդամները հանդես են եկել  կոշտ հայտարարություններով՝ համայնքապետարանի աշխատակիցներին հիշեցնելով ավագանու ինստիտուտի դերի և կարևորության մասին, ինչին հաջորդել է նիստին ներկա ավագանու անդամների մեծամասնության «դեմ» քվեարկությամբ հարցի տապալումը։ 

Խմբակցության ավագանիները ներկայացրել են իրենց կողմից կատարված համայնքային մանկապարտեզների հաստիքացուցակների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները։ Թեմայի շուրջ տեղի է  ունեցել թեժ քննարկում, որի ավարտին որոշվել է աշխատանքային խումբ ձևավորել և համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի հետ, առավել խորքային ուսումնասիրություն կատարելով, բացահայտված խնդիրները բերել կարգավորման դաշտ։

Որոշումներից մեկով ավագանին հաստատել է նաև Վանաձոր համայնքի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության, մարզիկներին և մարզիչներին սպորտային նպաստ նշանակելու կարգը: Ավելացվել է այդ մարզիկների և նրանց մարզիչների սպորտային նպաստի չափը: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *