Հասարակություն

Ավելի շատ անբավարար գնահատականներ եղել են հայոց լեզվից եւ հայ գրականությունից. ԳԹԿ փոխտնօրեն (տեսանյութ)

ԲՈՒՀ ընդունվել ցանկացողները դեռ կարող են մասնակցել քննություններին։ Այսօրվանից մեկնարկում է քննությունների լրացուցիչ փուլը, որը կտեւի մինչեւ հուլիսի 25-ը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Ամփոփելով միասնական քննությունների արդյունքները՝ պարոն Նասիբյանը հիշեցրեց, որ քննությունների մեկնարկը տրվեց հունիսի 4-ին, հուլիսի 8-ին ավարտվեց։

«Ունեցանք երկու փուլ։ Ոչ մի արտառոց կամ կարգից դուրս որեւէ բան տեղի չունեցավ, եթե չհաշվենք դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների օգտագործումը։ Ունեցանք նաեւ բողոքարկումներ։ Առյուծի բաժինը ընկավ հայոց լեզու-հայ գրականություն թեստի եւ քիմիայի թեստի վերաբերյալ։ Տարածեցին, թե իբր թեստի առաջադրանքները կազմված են շտեմարաններից դուրս, սակայն ԳԹԿ մասնագետները առաջադրանք առ առաջադրանք ներկայացրին, որ շտեմարաններից են վերցված։ Ավելի շատ անբավարար գնահատականներ ունեցանք հայոց լեզվից եւ հայ գրականությունից՝ 19,6 տոկոս։ Իրենց ավանդական սանդղակից դուրս չեն եկել անգլերենը, կենսաբանությունը եւ բոլոր առարկաները։ 19-20 ստացել են ավելի շատ օտար լեզու առարկաներից»-ասաց ԳԹԿ փոխտնօրենը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *