Հասարակություն

«Ավիակոմպանիա Արմենիա»-ի ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ 11.10.2019 թվականին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության  Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռը, տեխնիկական պատճառներից ելնելով, վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

Համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *