Հասարակություն

Ավիավթարը տեղի է ունեցել Մարալիկի լեռներում, օդաչուները մահացել են. ՊՆ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: 

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում էին որոնողա-փրկարարական աշխատանքներ։

Ապա ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից պարզ դարձավ, որ  վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *