Հասարակություն

Այս պահին 16 քաղաքացի անհետ կորած է․ ԱԻՆ

Այս պահին ահազանգ կա 16 քաղաքացու անհետ կորած լինելու մասին՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

« «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հայտնաբերվել է 6 դի, փլատակների տակից դուրս է բերվել 10 տուժածի, ահազանգ կա 16 քաղաքացու անհետ կորած լինելու մասին:

Բազմաթիվ մարդիկ են դիմում կամավորական աշխատանքներ իրականացնելու համար. ԱԻՆ որոնողափրկարարական ստորաբաժանումների ռեսուրսը բավարարում է, անհրաժեշտության դեպքում` կդիմենք: Շնորհակալություն ենք հայտնում բարձր աջակցության և պատրաստակամության համար»,-գրել է Արտյուշ Գրիգորյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *