Bloomberg գործակալությունը օգոստոսի 22-ին՝ հղում անելով իր աղբյուրներին տեղեկացնում է, որ սեպտեմբերին Apple ամերիկյան կորպորացիան կներկայացնի iPhone 3 նոր սմարթֆոն և MacBook Pro նոութբուք՝ ավելացված 16-դյույմանոց էկրանով: Սմարթֆոնների նոր մոդելները ենթադրաբար կկոչվեն Pro iPhone. դրանք կփոխարինեն iPhone XS, iPhone XS Max և iPhone XR սմարթֆոններին: Նորույթները հանդերձված կլինեն լրացուցիչ խցիկով, ինչը «թույլ կտա օգտատերերին՝ ավելի մեծ տարածություն ընդգրկել օբյեկտիվի տեսադաշտում»՝ հայտնում է գործակալությունը: Դրանցում նաև կտեղակայվի դեմքի եռաչափ սքանավորման Face ID արդիականացված սենսորային համակարգը: Բացի այդ, կմեծացվի սարքերի անջրաթափանցիկությունը, կնորացվի OLED դիսփլեյը, կհայտնվի A13 ավելի հզոր պրոցեսորը:
Bloomberg-ը միաժամանակ նշում է, որ նոր մոդելները չեն ապահովի հինգերորդ սերնդի (5G) շարժական կապը:
Ինչ վերաբերում է 16-դյույմանոց էկրանով MacBook Pro-ին, այն ամենամեծը կլինի ընկերության նոութբուքերի շարքում: Բացի այդ, Apple-ը պլանավորում է թողարկել iPad Pro նոր պլանշետներ՝ բարելավված ֆոտոխցիկով և ավելի հզոր պրոցեսորով:
0 Մեկնաբանություն