Հասարակություն

Այսօր նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

Հունիսի 29-ին Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը։

«Եռաբլուր» պանթեոնում այս առթիվ միջոցառում է կազմակերպվել։ Այստեղ են պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը,  Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» պատգամավոր Սասուն Միքայելյանը, ԵԿՄ փոխնախագահ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, պատգամավոր Գևորգ Պապոյանը, անհայտ կորած ազատամարտիկների ծնողները և ազգականները, բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, քաղաքացիներ և այլք։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *