Հասարակություն

Այսօր պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 87 տարեկան:

Դեմիրճյանը ծնվել է  1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։

20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործները գնդակահարեցին նրան հենց Ազգային ժողովի դահլիճում:

Դեմիրճյանը ժողովրդի կողմից մեծ սեր ու հարգանք վայելող պետական գործիչ էր, ում բացակայությունը իր ազդեցությունը ունեցավ Հայաստանի հետագա զարգացման, քաղաքական դաշտում տիրող մթնոլորտի վրա:

Այսօր Կոմիտասի անվան Պանթեոն՝ նրա շիրիմին են այցելել Կարեն Դեմիրճյանի հարազատները, ընկերներն ու նրան սիրող ու հիշող բազմաթիվ քաղաքացիներ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *