Հասարակություն

Այսօր տեղի է ունեցել սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը (տեսանյութ)

«Այսօր տեղի է ունեցել անիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը, որին մասնակցել են կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև բժշկական հանրության ներկայացուցիչները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է ներկաներին: Օգտագործելով առիթը նա շնորհավորել է կանանց ու մայրերին ապրիլի 7-ի առթիվ` մաղթելով առողջ մայրություն և շատ երեխաներ:

Անդրադառնալով սանավիացիայի փորձարկման շնորհանդեսին` նախարարը շեշտել է, որ սա երկար սպասված և կարևոր իրադարձություն է Հայաստանի համար: Այն հնարավորություն կտա անհետաձգելի դեպքերում գործել արագ, ինչը կփրկի կյանքեր»,- գրված է էջում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *