Հասարակություն

«Այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում» Արա Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը, ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը: Շնորհակալ եմ բոլորիդ մեր ընտանիքին աջակցելու համար»,- նշել է Արա Չալաբյանը։

Արա Չալաբյանը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *