Հասարակություն

Այսօրվանից գործարկվում է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։

Տրանսպորտային միջոցները գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը, որը պետք է ներառի տրանսպորտային միջոցի համարանիշը, վկայագրման համար սահմանված օրը և հաստատված լինի լիցենզավորված կազմակերպության կնիքով։

Նախարարությունից հորդորում են բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերին, որոնք դեռևս չեն իրականացրել տրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնների վկայագրում, հերթագրվել ցանկացած լիցենզավորված կազմակերպությունում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *