Հասարակություն

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումների չափերն ավելացնելու նախագիծը

ՀՀ Աժ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը: Օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է միաձայն` 90 «կողմ» ձայներով:

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծով փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել կիսապրոգրեսիվ համակարգ: Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝    1500 դրամ

100 001- 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ

200 001- 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝  5500 դրամ

500 001-1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ

1.000.001դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15.000 դրամ

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 1.200.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝18.000 դրամ

1.200.001-2.400.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 36.000 դրամ

2.400.001- 6.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝66.000 դրամ

6.000.001- 12.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 102.000 դրամ

12.000.001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180. 000 դրամ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *