Հասարակություն

Աժդահակ լեռան վրա կորած քաղաքացիները գտնվել են (տեսանյութ)

Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ:Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ: Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը: Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո: Ժամը 09:53-ին փրկարարաներին հաջողվել է գտնել կորած քաղաքացիներին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *