Հասարակություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղեկացնում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ևս մեկ անգամ, հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից: Ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 01:07-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները ՀՀ Լոռու մ., Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Մեքենան հանձվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *