Հասարակություն

Չինարիում խեղդամահ արված կինն ուսուցչուհի էր՝ 3 երեխաների մայր. Առավոտ

Aravot.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Չինարի գյուղում կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված տղամարդը գյուղապետարանի աշխատակից է, շատ համերաշխ է եղել կնոջ հետ: Նրանք ունեն 3 անչափահաս երեխա, ապրում էին առանձին: Կասկածյալի հայրը մահացել էր ավելի վաղ, նա ունի 2 քույր ու գյուղում իրենից առանձին ապրող մայր: Կախվածը ուսուցչուհի էր՝ դասավանդում էր տարրական դասարաններում: Մեր տեղեկություններով՝ Չինարիում բոլորը շոկի մեջ են, որովհետև որևէ վատ բան այդ ընտանիքի մասին չեն լսել, լրատվամիջոցներից են տեղեկացել, որ ամուսինն է կասկածվում սպանության համար: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գյուղում տարածված էր, որ կինը ինքնասպանություն է գործել, պատճառների մասին չէին հասցրել իմանալ, ոստիկանները տաք հետքերով բռնել են ամուսնուն: Սպանված կինը Չինարիի հարևան  Մովսես գյուղից էր: Մովսես համայնքի ղեկավար Արտակ Պապյանը չցանկացավ որեւէ տեղեկություն հայտնել, ասաց՝ չի հանդիպել սպանվածի հարազատներին: Միայն ասաց՝ սպանվածը մի քույր ուներ: Ըստ քննչական կոմիտեի՝ 2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *