Հասարակություն

«Դադարեցրե՛ք երեխեքի սպանդը»․ բողոքի ակցիա Կառավարության մոտ (տեսանյութ)

Այսօր Կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ՝ Իզաբելա Սարգսյանի նախաձեռնությամբ, խաղաղ ակցիա էին իրականացնում՝ իշխանությունից պահանջելով լուծել անվտանգային  հարցերը, որպեսզի հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններին զոհեր չլինեն։

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին իշխանության հրաժարականը, առաջարկում ռեֆորմներ իրականացնել, դիմել միջազգային կառույցներին, միջազգային խաղաղապահներ բերել։

Ակցիայի մասնակիցների ձեռքին  «Դադարեցրեք երեխեքի սպանդը», « մայրերը սպասում են իրենց որդիներին», «ՀԱՊԿ-ը նախագահում ես, որ ինչ անես» վերտառությամբ պաստառներ էին  ի նշան բողոքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *