Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում սեպտեմբերի 2-ին, ժամը 21:30-ին:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով եւ արյունահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն և Իսահակ Ա.-ն:
Դեռ անհայտ պատճառներով պապ ու թոռանը նախնական տեղեկություններով դանակահարել են Գյումրու «Պիտուշոկ»թաղամասից «Անի» թաղամաս տանող ճանապարհահատվածին:
«Գյումրի» ԲԿ-ից հայտնի դարձավ, որ Ռազմիկ Ա.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի վնասվածքներ, իսկ Իսահակ Ա.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք:
0 Մեկնաբանություն